Description
Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Telcell վճարային համակարգին՝ Telcell Wallet հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։
Նկարագրություն
Պլագինը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար և հնարավորություն ունի վճարումներ ընդունել միայն ՀՀ դրամով։
Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Telcell համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Նախքան պլագինի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ՝ 060272227 հեռախոսահամարով կամ 10xbusiness@telcell.am էլ․հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Telcell Wallet հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Պլագինի աշխատանքային նկարագիր
Պլագինի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Telcell Wallet վճարամիջոցի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամիջոցը, նրա Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որը օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչը արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։
Պլագինի օգտագործման տեխնիկական պայմաններ
• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
• Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը,
• Կայքը համապատասխանեցնել պլագինի նվազագույն պահանջներին,
• Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։
Պլագինի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)
- Ձեզ հնարավորություն է տրվում խմբագրել «Անվանում» և «Նկարագրություն» դաշտերը։
- Պլագինը հաջողությամբ թեստավորվել է, և այն համատեղելի է թարգմանությունների միջազգային հայտնի WPML պլագինի հետ, որը հնարավորություն է ընձեռում այս պլագինն օգտագործել բազմալեզու կայքերի համար։
- Առկա է կառավարման եռալեզու վահանակ։
- Պլագինն ունի՝
• թեստի հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ),
• տեխնիկական լոգավորման հնարավորություն,
• մեկ հպման տրամաբանությամբ թարմացման հնարավորություն,
• զամբյուղի պարունակության պահպանման հնարավորություն։
Ուշադրություն
Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ-ին։
Reviews
There are no reviews yet.